
Մալթան, Մոզամբիկը, Շվեյցարիան, Էկվադորը և Ճապոնիան ընտրվել են ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական անդամներ
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընտրել է 2023-2024 թվականներին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական հինգ անդամներին։ Այդ մասին հայտնում է TACC գործակալությունը։ Ժամանակավոր հիմունքներով ՄԱԿ-ի գլխավոր ինստիտուտի կազմում ներառվել են Մալթան, Մոզամբիկը, Շվեյցարիան, Էկվադորը և Ճապոնիան։
Այդ երկրներն Անվտանգության խորհրդում կփոխարինեն Հնդկաստանին, Իռլանդիային, Քենիային, Մեքսիկային և Նորվեգիային, որոնց լիազորություններն ավարտվում են 2022 թվականի դեկտեմբերի 31-ին։
Բացի մշտական անդամներ Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից, Չինաստանից, ԱՄՆ-ից ու Ֆրանսիայից, 2022-2023 թվականներին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին անդամակցում են նաև Ալբանիան, Բրազիլիան, Գաբոնը, Գանան և Արաբական Միացյալ Էմիրությունները։
Լուսանկարը՝ Associated Press գործակալության
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել