HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

FlyOne Armenia-ն հունիսի 16-ին կիրականացնի Երևան - Բեյրութ - Երևան թռիչքը

FlyOne Armenia hայկական ավիաընկերությունը հունիսի 16-ից սկսում է դեպի Լիբանան կանոնավոր չվերթերի իրականացումը։ Այս մասին տեղեկացնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Երևան - Բեյրութ - Երևան երթուղով առաջին չվերթը դեպի «Զվարթնոց» օդանավակայանից Ռաֆիկ Հարիրիի անվան  միջազգային օդանավակայան կիրականացվի հինգշաբթի՝ հունիսի 16-ին։ Այնուհետև կկայանա շաբաթական երկու չվերթ՝ երկուշաբթի և հինգշաբթի օրերին: Չվերթները կիրականացվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից։

«Մենք անհամբերությամբ սպասում ենք FlyOne Armenia ընկերության կողմից դեպի Բեյրութ չվերթերի իրականացմանը։ Այն մեզ համար կարևորագույն իրադարձություն է։ Այն հնարավորություն է իրար ավելի ամուր կապելու մեր երկու բարեկամ ժողովուրդներին, հասանելի դարձնելու ճամփորդական հնարավորությունները թե զբոսաշրջիկների, թե գործարարների, թե հայկական համայնքի ներկայացուցիչների համար։ Մենք անելու ենք հնարավորը, որպեսզի այս չվերթերը պահանջված լինեն մեր ուղևորների համար», - նշում է FlyOne Armenia ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը։ 

FLYONE ARMENIA ընկերության մասին

FLYONE ARMENIA-ն (www.flyone.am) հիմնադրվել է 2021 թ.։  Հոկտեմբերի 27-ին ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն FLYONE ARMENIA-ին տրամադրել է  օդանավ շահագործողի վկայական: Ընկերությունը ստացել է IATA 3F երկնիշ և ICAO FIE եռանիշ ծածկագրերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter