HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԻՊ-ն ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամից Ստեֆան Մալերիուսին և Լիանա Մարուքյանին

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Ստեֆան Մալերիուսին և Երևանյան գրասենյակի ղեկավար Լիանա Մարուքյանին:

Ք. Գրիգորյանն ընդգծել է Հիմնադրամի և Պաշպանի աշխատակազմի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը և այն շարունակելու պատրաստակամություն հայտնել:

Ստեֆան Մալերիուսը և Լիանա Մարուքյանն անդրադարձել են համագործակցության հիմնական ուղղություններին, համատեղ իրականացված ծրագրերին, այդ թվում՝ աշխատակազմի վերապատրաստման աշխատանքներին, ինչպես նաև հայտնել տարածաշրջանային համագործակցության խորացման շրջանակներում հայ-վրացական օմբուսդմենական հաստատությունների փոխգործակցությանն աջակցելու պատրաստակամություն:

Անդրադառնալով իր գործունեության առաջնահերթություններին՝ Պաշտպանը հատուկ շեշտել է զինծառայողների իրավունքների պաշտպանության ոլորտում արդյունավետ գործիքակազմի ներդրման անհրաժեշտությունը, ինչպես նաև՝ կարևորել խտրականության դեմ պայքարի և կանանց իրավունքների պաշտպանության ոլորտներում աշխատանքների իրականացումը:

Պաշտպան Գրիգորյանն անդրադարձել է նաև Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության գործողությունների ծրագրում Պաշտպանի տարեկան զեկույցներով ամփոփված առաջարկների ներառման հնարավոր մեխանիզմների մշակմանն ուղղված ջանքերին: Քննարկվել են փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները, ձեռք է բերվել նախանշված ուղղություններով համատեղ աշխատանքներ իրականացնելու պայմանավորվածություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter