HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահագն Խաչատուրյանը հյուրընկալել է ՓԵՆ կենտրոնի ներկայացուցիչներին

Վահագն Խաչատուրյանն այսօր հյուրընկալել է ՓԵՆ միջազգային մշակութային կենտրոնի ներկայացուցիչներին: Այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունը։

Հանդիպման ընթացքում Հայաստանի ՓԵՆ կենտրոնի համակարգող, արձակագիր Արմեն Օհանյանն անդրադարձել է փոխհամաձայնության մշակույթի կայացման, գրի ու գրականության համաշխարհայնացման և խոսքի ազատության համար պայքարի կարևոր նշանակությանը:

Վրացի անվանի բանաստեղծներ՝ Պաատա Շամուգիան, Ռաթի Ամաղոբելին, Թամթա Մելաշվիլին, Շոթա Իաթաշվիլին և ՓԵՆ Ամերիկայի տարածաշրջանային համակարգող Պոլինա Սադովսկայան նախագահի հետ զրույցում առանձնահատուկ կարևորել են հայ-վրացական դարավոր մշակութային կապերի շարունակական ամրապնդումն ու զարգացումը, ինչպես նաև անդրադարձել են հայկական և վրացական ժամանակակից գրականության առնչակցություններին ու հանրահռչակման խնդիրներին:

Խաչատուրյանը բարձր է գնահատել հարևան ժողովուրդների գրական կապերի սերտացմանն ուղղված ՓԵՆ մշակութային կենտրոնի ջանքերը և պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել երկու ժողովուրդների միջև մշակութային երկխոսության կայացմանն ու փոխճանաչելիության բարձրացմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter