HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Ձեռնաշղթաներով ակցիա՝ Դատախազության մոտ․ բողոքի ակցիաների 48-րդ օրը

«Դիմադրություն» շարժման երիտասարադներն այսօր՝ հունիսի 11-ին, Ֆրանսիայի հրապարակից երթով շարժվել են դեպի Գլխավոր դատախազություն, որտեղ ձեռնաշղթաներով ակցիա են իրականացրել։

Երթի մասնակիցները վանկարկել են՝ «Նիկոլ, դավաճան», «առանց Նիկոլ Հայաստան», «Ազատություն տղաներին»:

Հասնելով Դատախազության շենքի մոտ՝ նրանք, ի նշան բողոքի, շղթայել են իրենց ձեռքերը։

Շարժման անդամների խոսքով՝ իրենց ակցիան ընդդեմ քաղաքական բռնաճնշումների է։

Երիտասարդները ձեռնաշղթաները թողել են Դատախազության առջև և հորդորել դրանցով տանել իրական հանցագործներին:

Այնուհետև «Դիմադրություն» շարժման երիտասարդները վերադարձել են Ֆրանսիայի հրապարակ

Ընդդիմադիրն այսօր այլ ակցիաներ չեն իրականացրել, հանրահավաք նույնպես չի եղել։

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն էլ հայտնել է, որ ՀՅԴ-ի նկատմամբ արշավ է իրականացվում, իշխանությունը փորձում է ամեն կերպ «Դիմադրություն» շարժումը կոտրել․

«Հատկապես շարժման այն հատվածը, որոնք կայուն ու պինդ են, և վստահ են, որ առաջիկայում մենք կունենանք նոր ազգային իշխանություններ, և երկիրն այս վիճակից դուրս կբերենք։ Հետևաբար, այս իշխանություններն ամեն գնով ու ամեն պահի, չարաշահելով իրավական լծակները, փորձում են քաղաքական ակտիվ գործունեություն իրականացնող, հանրային հեղինակություն ունեցող անձանց նկատմամբ իրականացնել նման այլանդակ գործողություններ։ Բագրատ Եսայանի պարագան առավել ցայտուն է, որովհետև նա լինելով հեռուստաընկերության տնօրեն, իրականացնելով հստակ ազգային ուղեգծին ուղղված գործողություններ, մի մեծ ոսկոր էր, որ մնալու էր իշխանության կոկորդին»,- նշել է Մինասյանը։

Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 10-ին, «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանին բերման են ենթարկել։ Նրան ձերբակալել էին, այնուհետև կալանավորելու միջնորդություն ներկայացրել, սակայն այն մերժվել էր։

Լուսանկարները՝ «Հայաստան» դաշինքի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter