Երևանում բրիտանական դեսպանատունը բացում է Լոնդոնի օլիմպիական խաղերին նվիրված գրաֆիտի
Մայիսի 18-ին օլիմպիական ջահը պատմության մեջ երրորդ անգամ ժամանելու է Մեծ Բրիտանիա, և Լոնդոն-2012-ի օլիմպիական կրակի էստաֆետը կսկսի իր 70-օրյա ճանապարհորդությունը Միացյալ Թագավորությունով:
Այս իրադարձությունը նշելու համար Երևանում Բրիտանական դեսպանատան պատին այսօր բացվել է գրաֆիտի, որի հեղինակն է նկարիչ Էդգար Ամրոյանը: «Սա իմ առաջին գրաֆիտիի պատվերն է Երևանում»,- ասաց նա:
Օլիմպիական կրակը խաղաղության և օլիմպիական զինադադարի մարմնավորումն է: Այն խորհրդանշում է խաղաղություն, հակամարտությունների կարգավորում և այն գաղափարը, որ մարդիկ, այլ ոչ երկրներն են մրցում իրար հետ՝ մի կողմ թողնելով քաղաքականությունը, կրոնը կամ ռասիզմը: 8000 ջահակիր կտանի օլիմպիական կրակը Միացյալ Թագավորության բոլոր անկյուններ՝ այցելելով նաև Իռլանդիա:
Օլիմպիական կրակը, որն արևի շողերից Հունաստանում վառվեց մայիսի 10-ին, Ստրատֆորդի օլիմպիական մարզադաշտ կժամանի հուլիսի 27-ին՝ Լոնդոն-2012-ի օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ: Այս մասին հայտնում է Երևանում բրիտանական դեսպանատունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել