HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամենայն Հայոց Կաթողիկոն ընդունել է ԱՄՆ Արևելյան հայոց թեմի ուխտավորներին

Հունիսի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ԱՄՆ Արևելյան հայոց թեմի Բոստոն քաղաքի Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ եկեղեցու ուխտավորներին՝ առաջնորդությամբ եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Շնորհք քահամա Սուինի։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

Հայցելով Վեհափառ Հայրապետի օրհնությունը՝ Տեր Շնորհքը ներկայացրել է ուխտավորաբար Մայր Աթոռ ժամանած հավատացյալներին:

Իր հայրական օրհնությունը փոխանցելով ուխտավորներին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորել է աշխարհասփյուռ հայոց թեմերից նման ուխտագնացությունների կազմակերպումը, որոնց միջոցով հայորդիներին հնարավորություն է ընձեռնվում իրենց ուխտը վերանորոգելու և հայ ժողովրդի համար դժվարին այս օրերին գոտեպնդելու Հայաստանում ապրող իրենց հայրենակիցներին:

Հանդիպմանը Նորին Սրբությունն անդրադարձել է նաև արցախյան 44-օրյա պատերազմին ու դրա հետևանքներին՝ վստահություն հայտնելով, որ աշխարհասփյուռ հայությունն իր միասնականության և զորեղ հավատքի շնորհիվ ուժ կգտնի հաղթահարելու առկա մարտահրավերները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter