HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մակրոնը, Շոլցը և Դրագին հունիսի վերջին պատրաստվում են այցելել Կիև

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի հետ միասին նախատեսում է այցելել Կիև։ Այդ մասին հայտնում է Bild Am Sonntag-ը՝ հղում անելով իր սեփական աղբյուրներին։

Պարբերականի տվյալներով՝ եվրոպական առաջնորդները Ուկրաինա այցը նախատեսում են հունիսի վերջին՝ Մեծ յոթնյակի գագաթնաժողովից առաջ։ Բացի այդ, Bild-ի աղբյուրները հայտնում են, որ Փարիզն ու Բեռլինն արդեն որոշ ժամանակ բանակցություններ են վարել Ուկրաինա համատեղ այցի շուրջ, իսկ իտալական կառավարության ղեկավարի միանալու գաղափարը պատկանում է Ֆրանսիային։ 

Փետրվարի 24-ին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո Շոլցը երբեք չի եղել Ուկրաինայում։ Մեկ շաբաթ առաջ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հանդիպել էր Ուկրաինայի գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի հետ։ Դա Շտայնմայերի հետ ուկրաինացի քաղաքական գործչի առաջին հանդիպումն էր տարաձայնությունների հարթումից հետո, որն առաջացել էր այն բանից հետո, երբ Զելենսկին Կիևում հրաժարվել էր ընդունել Գերմանիայի նախագահին։ 

Այս տարվա ապրիլին հայտնի դարձավ, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրաժարվել է հանդիպել Շտայնմայերի հետ։ Գերմանիայի նախագահի խոսքով՝ նա պատրաստվում էր Կիև մեկնել Լեհաստանի, Լատվիայի, Էստոնիայի և Լիտվայի առաջնորդների հետ, որպեսզի իր աջակցությունը հայտնի ուկրաինական ժողովրդին։ «Փաստորեն, Կիևում դա չուզեցին»,- հայտարարել էր նա։

Bild-ի զրուցակիցները Ուկրաինայի նախագահի նման դիրքորոշումը բացատրեցին Մոսկվայի հետ Շտայնմայերի սերտ կապերով։ Ինքը՝ Գերմանիայի նախագահը, Spiegel-ին տված հարցազրույցում, ընդունել էր Ռուսաստանի նկատմամբ իր նախկին քաղաքականության մեջ առկա սխալները և հայտարարել, որ զղջում է Nord Stream խողովակաշարի շուրջ բազմամյա աշխատանքի համար։

Դրանից հետո Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել էր, որ չի կարող գնալ Կիև։ «Այդպես չի կարելի անել։ Չի կարող լինել այնպես, որ երկրիը, որը ցուցաբերում է այդքան ռազմական ու տնտեսական օգնություն, որն անհրաժեշտ է անվտանգության երաշխիքների համար, որոնք այդքան կարևոր են ապագայում, ասեն նախագահին չի կարելի ժամանել»,- ZDF-ին տված հարցազրույցում հայտարարել էր Շոլցը։

Դրանից անմիջապես հետո Զելենսկին և Շտայնմայերը հեռախոսազրույց էին ունեցել։ Գերմանիայի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում նշվում էր, որ հեռախոսազրույցի ընթացքում հարթվել են «անցյալի բոլոր թյուրըմբռնումները»։

Լուսանկարը՝ dpa-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter