HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կկայանա «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 21-րդ նիստը տեղի կունենա մայիսի 30-ին: 

Մայիսի 22-28-ը նախատեսվում է Հիմնադրամի հոգաբարձուներից, տեղական մարմինների ներկայացուցիչներից եւ բարերարներից կազմված պատվիրակության աշխատանքային այցը հայաստանյան եւ ղարաբաղյան ծրագրեր: Այցի ընթացքում պատվիրակության անդամները կմասնակցեն իրականացված ծրագրերի բացման պաշտոնական արարողություններին եւ կծանոթանան ընթացիկ աշխատանքներին: 

Իսկ մայիսի 29-ին, Կառավարության ընդունելությունների տանը Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ տեղի կունենա Հայաստանի Հանրապետության նախագահի 2011 թվականի մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը: Այս մասին հայտնում են Հիմնադրամի մամուլի ծառայությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter