Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ նաև կարկուտ
ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումը․
Երևանում հունիսի 13-ին կեսօրից հետո, 14-16-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-20մ/վրկ արագությամբ:
Հունիսի 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետությունում հունիսի 13-ի կեսօրից հետո, 14-16-ին շրջանների զգալի մասում գիշերը և կեսօրից հետո, 17-18-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:
Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել