HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՔԿ․ դիմակավորված անձը հափշտակել է տարադրամի փոխանակման կետում առկա 4,4 մլն դրամը

Քնչական կոմիտեում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ տարադրամի փոխանակման կետի աշխատակցի նկատմամբ ավազակություն կատարելու դեպքը բացահայտելու ուղղությամբ:

Ինչպես հայտնում են ՔԿ-ից, առևտրի կենտրոնում գործող տարադրամի փոխանակման կետից ավազակությամբ գումար հափշտակելու վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022թ. հունիսի 12֊ին՝ ժամը 23:26-ին:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը:

Նախնական տվյալներով՝ 2022թ. հունիսի 12֊ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, դիմակավորված անձը, նռնակով զինված, առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու դիտավորությամբ, մուտք է գործել առևտրի կենտրոնում գործող տարադրամի փոխանակման կետ, քաշել նռնակի օղակը և աշխատակցի կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հափշտակել է տարադրամի փոխանակման կետում առկա, նախնական տվյալներով, 4 մլն 400 000 դրամ կանխիկ գումարը և դիմել փախուստի:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագոևրծություն կատարած անձի ինքնությունը պարզելու, վերջինիս հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Հետաքննության մարմնին տրվել են հանձնարարություններ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter