HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաշինյանն այցելել է Qatar Foundation հիմնադրամ և Կատարի գիտության ու տեխնոլոգիաների կենտրոն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դոհայում այցելել է Qatar Foundation հիմնադրամ: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։ Կառավարության ղեկավարին է ներկայացվել հիմնադրամի գործունեությունը, մասնավորապես, կրթության ոլորտում իրականացվող ծրագրերը: Հիմնադրամի ղեկավարները պատասխանել են նաև ՀՀ կառավարական պատվիրակության անդամների հարցերին: Անդրադարձ է կատարվել կրթության ոլորտում Հայաստանի հետ համագործակցության հնարավորություններին:

Վարչապետ Փաշինյանն այցելել է նաև Կատարի գիտության և տեխնոլոգիաների կենտրոն: Շրջայցի ընթացքում կառավարության ղեկավարը ծանոթացել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում վերջինիս գործունեությանը:

Վարչապետը գրառում է կատարել պատվավոր հյուրերի մատյանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter