HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՇՄՆ․ «Դիլիջան» ազգային պարկի տարածքում որևէ անկած խլուրդ չի գտնվել

Շրջակա միջավայրի նախարարությունը հայտնում է, որ շաբաթներ առաջ համացանցում տեղեկություններ էին տարածվում, որ  «Դիլիջան» ազգային պարկի ամբողջ տարածքում մեծ քանակությամբ խլուրդներ են անկում։

Նախարարությունը նշում է, որ ահազանգի հետքերով «Դիլիջան» ազգային պարկի մասնագետներն օրեր շարունակ ուսումնասիրություններ և դիտարկումներ են իրականացրել պարկի տարածքում, խլուրդների անկման որևէ դեպք չի գրանցվել:

«Անպատասխան են մնացել նաև ազգային պարկի ներկայացուցիչների խնդրանքներն ահազանգը հնչեցնողներին` ներկայացնել ապացույց լուսանկարներ, նշել կոորդինատ կամ մասնագետներին ուղեկցել դեպքի վայր:

Հաշվի առնելով վերոգրյալը, հորդորում ենք զերծ մնալ ակնհայտ ապատեղեկատվություն տարածելուց և հանրությանը միտումնավոր մանիպուլյացիաների ենթարկելուց:

«Դիլիջան» ազգային պարկի աշխատակիցները և մասնագետները պատշաճ իրացնում են բնության հատուկ պահպանվող տարածքի պաշտպանության և պահպանության իրենց վերապահված լիազորությունները. ազգային պարկի տարածքում յուրաքանչյուր խնդիր ուշադրության կենտրոնում է»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter