HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

«Հետք»-ի հրապարակման հիման վրա ՍԱՏՄ-ն ստուգումներ կիրականացնի

Հունիսի 6-ին «Հետք»-ը հոդված էր հրապարակել, որտեղ պարզել էինք, որ դեղատներում վաճառվում է պետական գրանցում չունեցող վիտամին D` բարձր՝ 5000 ՄՄ դոզավորմամբ։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ռուսական aTech Nutrition ընկերության վիտամին D3 5000IU-ին (արտադրող՝ «Արսենալ Ատլետա» ՍՊԸ

Ոլորտը վերահսկող Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից մեզ հայտնեցին, որ վերը նշված հրապարակման հիման վրա ստուգումներ կիրականացնեն ներմուծող ընկերությունում։

«Տեղեկացնում ենք, որ «Հետք»-ի 07.06.2022 «Դեղատներում վաճառվում է չգրանցված վիտաﬕն D` բարձր դոզավորմամբ» հրապարակման հիման վրա «ԱԱՖ Գրուպ» ՍՊԸ-ում կիրականացվի ստուգում, որի արդյունքների մասին Ձեզ կտեղեկացնենք ստուգման ավարտից և արդյունքների ամփոփումից հետո։ 

Թեև ներմուծող «ԱԱՖ Գրուպ» ընկերության ներկայացուցիչ Լևոն Ֆերմանյանը մեզ հետ զրույցում հայտնում էր, որ ունեն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, խոստանում՝ տրամադրել, սակայն որևէ փաստաթուղթ նա այդպես էլ չուղարկեց, իսկ մեր գրավոր հարցումը, զանգերն ու հաղորդագրությունները մնացին անպատասխան։

Նշենք, որ կենսաբանական ակտիվ հավելումները (ԿԱՀ) շուկայում իրացվելու համար պետք է ունենան պարտադիր պետական գրանցում, առանց որի դրանց վաճառքն ու շրջանառությունն արգելվում են։

aTech Nutrition ընկերության վիտամին D3 5000IU չկար ԵԱՏՄ Պետական գրանցման միասնական ռեեստրում, ՍԱՏՄ-ից էլ «Հետք»-ին հայտնել էին՝ ո՛չ ռեեստրում, ո՛չ էլ սննդի շղթայի օպերատորների բազայում նշված ներմուծողի ընկերությունը ներառված չէ, ինչը պարտադիր է ԿԱՀ-եր վաճառելիս։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter