HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Այսօր՝ Հայաստան-Շոտլանդիա

Այսօր՝ 20։00-ին, Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում կմեկնարկի Ազգերի լիգայի Հայաստան-Շոտլանդիա պատասխան հանդիպումը։ Հիշեցնենք, որ հունիսի 8-ին մեր թիմը Գլազգոյում պարտվեց 0-2 հաշվով։ Դա այս հավաքականների միջեւ երբեւէ կայացած առաջին հանդիպումն էր։ 

Ազգերի լիգայի B լիգայի 1-ին խմբում Հայաստանի ու Շոտլանդիայի հետ ընդգրկված են նաեւ Ուկրաինան ու Իռլանդիան։ Այս պահին խմբի առաջատարը 6 միավորով Ուկրաինան է, Իռլանդիան, Շոտլանդիան եւ Հայաստանն ունեն 3-ական միավոր։ Սակայն եթե մենք ու իռլանդացիներն անցկացրել են 3-ական խաղ, ապա ուկրաինացիներն ու շոտլանդացիները խաղացել են 2-ական խաղ։ Լրացուցիչ ցուցանիշներով Հայաստանի ընտրանին խմբում առայժմ վերջինն է։ 

Արդեն հայտնի է 23 հոգուց կազմված մեր ընտրանու հայտացուցակը։ Հայտացուցակում չեն ընդգրկվել Ստանիսլավ Բուչնեւը, Ժիրայր Մարգարյանը, Ռուդիկ Մկրտչյանը, Հայկ Իշխանյանը, Սարգիս Ադամյանը։

Հայտնի է նաեւ, որ Հայաստանի հավաքականը հանդես կգա կարմիր մարզաշապիկով։

Այսօրվա հանդիպումն սպասարկելու է Մոնտենեգրոյի մրցավարական բրիգադը։ Գլխավոր մրցավարն է Նիկոլա Դաբանովիչը, նրա օգնականներն են Միլովան Ջուկիչը եւ Վլադան Տոդորովիչը, 4-րդ պաշտոնյան է Միլոշ Բոշկովիչը։ VAR-ի մրցավարն է Քեւին Բլոմը (Նիդերլանդներ), VAR-ի մրցավարի օգնականը՝ Քլեյ Ռուփերտին (Նիդերլանդներ)։ Հանդիպման տեսուչ է նշանակվել Լուսիլիո Բատիստան (Պորտուգալիա), պատվիրակ՝ Լենարտ Վեստերվալը (Շվեդիա)։

Հայաստան-Շոտլանդիա խաղից հետո՝ Երեւանի ժամանակով 22։45-ին, կմեկնարկի Ուկրաինա-Իռլանդիա պատասխան հանդիպումը։ Առաջինում ուկրաինացիները հաղթել են 1-0 հաշվով։   

Լուսանկարները՝ ՀՖՖ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter