HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կինը կարի ժամանակակից արտադրամաս է կառուցում

«Շող-Մակ» ՍՊԸ-ն Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Արտաշատի խճուղի 2/14 հասցեում ժամանակակից կարի արտադրամաս կառուցելու նախագիծ է ներկայացրել շրջակա միջավայրի վրա ազդեցության գհահատման։

«Շող-Մակ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2020թ․ դեկտեմբերի 11-ին։ Միակ բաժնետերը Շողերինա Մկրտչյանն է՝ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կինը։ Ընկերության կանոնադրական կապիտալը, համաձայն ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում առկա տվյալների, 301 մլն 650 հազար դրամ է։

Ինչպես նշված է ՇՄԱԳ-ում, ներկայում տարածքում առկա է վթարային մեկ մասնաշենք, որը ենթակա է քանդման։

Երևանի քաղաքապետարանը նախատեսվող արտադրական մասնաշենքի կառուցման համար 2021թ․ դեկտեմբերի 22-ին նախագծման թույլտվություն է տվել (ճարտարապետահատակագծային առաջադրանք)։ Այդ թույլտվության մեջ նշվում է, որ տարածքում բամբակի մաքրման արտադրամասեր կան, պահակատուն և այլ տարածք։

Հողի ընդհանուր մակերեսը 4832 քմ է, որը սեփականության իրավունքով նույն ընկերությանն է պատկանում։ Հողամասը երկու կողմով սահմանագիծ ունի կից հարևան երեք հողամասի հետ, իսկ մի մասով այն հարում է Արտաշատի նոր խճուղուն։

Նախատեսված են կառուցել երկու ստորգետնյա հարկ, որոնք պիտի ծառայեն որպես ավտոկայանատեղի, և վերգետնյա հարկ, որտեղ պիտի լինեն հիմնական արտադրական տարածքները։ Շենքում պիտի կազմակերպվեն կարի արտադրական հոսքագծեր։ Տանիքում նախատեսված է նաև կաթսայատան համար տարածք։

Նշենք, որ նախատեսվող արտադրամասից շուրջ 300 մ հեռավորությամբ գտնվում է Ալեքսանյանների «Ալեքս Տեքստիլ» կարի ֆաբրիկան։

Գլխավոր լուսանկարը՝ Շողերինա Մկրտչյանի ինստագրամյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter