HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երեքշաբթի և ուրբաթ օրերին կգործի Երևան-Բաթումի չվերթը, շաբաթվա մյուս օրերին՝ Երևան- Թբիլիսի- Երևան երթուղին

Հունիսի 14-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը մեկնարկել է Երևան-Բաթումի-Երևան երթուղով փոխադրումների ամառային սեզոնը։ Այս  սեզոնին առաջին գնացքի ուղեւորներն էին նաև ընկերության ղեկավարությունը ՝ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովի գլխավորությամբ: Այս մասին հայտնում է ՀԿԵ ընկերության հասարակայնության հետ կապերի բաժինը:

««Մենք մանրակրկիտ նախապատրաստվել ենք ամառային փոխադրումների սեզոնին՝ քաղաքացիներին և մեր երկիր այցելած հյուրերին առավելագույնս որակյալ ծառայություններ մատուցելու համար։ Ժամանակակից շարժակազմը, ծառայությունների մատուցման ժամանակակից մոտեցումը և հարմարավետությունը կբավարարեն մեր ուղևորների ամենաբարձր պահանջները:

Այս առումով կարող եմ վստահորեն փաստել, որ հանգստավայր մեկնող քաղաքացիների համար հանգիստը սկսվում է այն պահից, երբ նրանք նստում են մեր ֆիրմային «Արմենիա» գնացքը»,- նշել է Ա. Մելնիկովը գնացքի մեկնման հանդիսավոր արարողության ժամանակ։

Այս տարի, հաշվի առնելով Երևան-Թբիլիսի-Երևան երթուղու ակտիվ ուղևորափոխադրումները, Բաթումի գնացքը շաբաթական երկու չվերթ կիրականացնի՝ երեքշաբթի և ուրբաթ օրերին Երևանից, իսկ չորեքշաբթի և շաբաթ օրերին՝ Բաթումից։ Շաբաթվա մյուս հինգ օրերին գնացքները ուղևորվելու են Թբիլիսի և հակառակ ուղղությամբ։ Ուղևորությունների արժեքը՝ սկսած 13 հազար դրամից մեկ անձի համար։

Բացի այդ, հունիսի 17-ից Երևան-Սևան-Շորժա-Երևան և հակառակ ուղղությամբ կսկսի գործել մերձքաղաքային էլեկտրագնացքը։ Էլեկտրագնացքը մեկնում է Քանաքեռ-Զեյթուն համայնքի Ալմաստ կայարանից։ Գնացքի չվացուցակը սահմանափակվում է շաբաթական երեք օրով՝ ուրբաթ, շաբաթ և կիրակի: Ուղեվարձը Երևանից մինչև Սեւան կկազմի 600 դրամ մեկ անձի համար, և 1000 դրամ՝ մինչեւ Շորժա:

Այս տարվա առաջին 5 ամիսներին ՀԿԵ-ում ուղևորների թվի աճը 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 23% կամ 177 հազար ուղևոր»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter