HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանին շնորհվել է ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչում

ԵՊԲՀ գիտական խորհրդի հանդիսավոր նիստը նվիրված էր 2021 թվականի Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, նյարդակենսաբան, Կալիֆոռնիայում հայտնի Scripps Research հետազոտական ինստիտուտի Դորիս նյարդաբանության կենտրոնի պրոֆեսոր, Հովարդ Հյուզի բժշկական ինստիտուտի (Howard Hughes Medical Institute) հետազոտող Արդեմ Պատապուտյանին։ Այս մասին տեղեկացնում է ԵՊԲՀ հանրային կապերի բաժինը:

«Շոշափելիքի զգացողության մոլեկուլային հիմունքները բացահայտած և իր ոլորտում մեծագույն հեղինակություն վայելող լիբանանահայ անվանի գիտնականին շնորհվեց ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչում։

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, ողջունելով ներկաներին, ընդգծեց, որ օրն առանձնահատուկ է, քանի որ այսօր մեկդարյա բուհի դահլիճում զեկույցով հանդես կգա հայկական ծագմամբ միակ Նոբելյան մրցանակակիր Արդեմ Պատապուտյանը:

«Րոպեներ առաջ, այն բույսի հատիկը, որի վրայից դոկտոր Պատապուտյանը ստացել է հայտնի մոլեկուլը, այսօր տնկվեց նաև բժշկական համալսարանում և մենք կսպասենք այդ գիտության ծառի պտուղներին` հաշվի առնելով, որ մի քանի րոպե առաջ անվանի գիտնականը դարձավ նաև բժշկական բուհի «ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների կենտրոնի խորհրդատվական խորհրդի անդամ: Խորհրդի յոթ անդամներից երկուսը Նոբելյան մրցանակի դափնեկիր են»,- նշեց ԵՊԲՀ ռեկտորը` հավելելով, որ բժշկական համալսարանը գիտական ասպարեզում կտրուկ վերելք է ապրում:

Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգը, նյարդակենսաբանության ոլորտը հեղափոխած հայ գիտնականն առաջին անգամը չէ Հայաստանում և բժշկական մայր բուհում։

Նրա առաջին դասախոսությունը մեր երկրում նույնպես ԵՊԲՀ-ում էր՝ 2016 թվականի մայիսին՝ «Շոշափելիքի ընկալումը. ինչպես ենք զգում ջերմաստիճանն ու ճնշումը» խորագրով:

Արդեմ Պատապուտյանի հետազոտությունները թույլ տվեցին բուժել մի շարք խանգարումներ, օրինակ, քրոնիկ ցավի հետ կապված հիվանդությունները»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանություններ (2)

Վիկտոր Վահանյան
Եթե դուք գիտեք ընդամենը 1 հայազգի Նոբելյան դափնեկիր, ապա իմ մեկնաբանությունը չեք հաստատի
Վիկտոր Վահանյան
Արդեմ Պատապուտյանը 4-րդ հայազգի Նոբելյան դափնեկիրն է․ 1) Կենսաքիմիկ Ալպերտ Սենտ-Դյորդի (Հունգարիա, ԱՄՆ), 1937; 2) Կլիմայագետ Դորկ Սահակյան (ԱՄՆ), 2007; 3) Մոլեկուլային կենսաբան Էմանուէլ Մարի Շերպանտյե (Սինանյան, Ֆրանսիա), 2020; 4) Մոլեկուլային կենսաբան Արդեմ Պատապուտյան (Լիբանան, ԱՄՆ), 2021 Արդեմ Պատապուտյանը 4-րդ հայազգի Նոբելյան դափնեկիրն է․ 1) Կենսաքիմիկ Ալպերտ Սենտ-Դյորդի (Հունգարիա, ԱՄՆ), 1937; 2) Կլիմայագետ Դորկ Սահակյան (ԱՄՆ), 2007; 3) Մոլեկուլային կենսաբան Էմանուէլ Մարի Շերպանտյե (Սինանյան, Ֆրանսիա), 2020; 4) Մոլեկուլային կենսաբան Արդեմ Պատապուտյան (Լիբանան, ԱՄՆ), 2021

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter