Մարտավարական զորավարժություն է անցկացվել
ՊՆ-ն հայտնում է, որ հունիսի 14-ին N զորամիավորման ենթակա զորամասերից մեկի ներգրավմամբ անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ։
Ըստ զորավարժության սցենարի, գնահատվել է մարտավարական իրադրությունը, անձնակազմին առաջադրվել են խնդիրներ մարտի նախապատրաստման, պլանավորման և ղեկավարման ուղղությամբ։
Ստուգվել են հրամանատարների՝ մարտական իրավիճակում որոշումների կայացման, ստորաբաժանումների գործողությունների ներդաշնակման և փոխգործակցության կազմակերպման կարողությունները։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել