HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահագն Խաչատուրյանին հավատարմագրերն է հանձնել Սիրիայի նորանշանակ դեսպանը

Նախագահ Վահագն Խաչատուրյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանը: Այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Ինձ համար մեծ պատիվ է Սիրիայի Արաբական Հանրապետությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում: Առավելագույն ջանք կներդնեմ երկկողմ հարաբերությունների զարգացման համար՝ ի շահ երկու բարեկամ երկրների և ժողովուրդների»,- ասել է նորանշանակ դեսպանը:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Նորա Արիսյանին պաշտոնի ստանձնման առթիվ և նշել, որ հայ-սիրիական հարաբերությունները պատմական բարեկամական հիմքերի վրա են ձևավորվել: «Վստահ եմ, որ ձեր դիվանագիտական փորձն ու գիտելիքներն իրենց նպաստը կբերեն հայ-սիրիական հարաբերությունների զարգացման գործում»,- ասել է նախագահ Խաչատուրյանը:

Երկուստեք կարևորվել է հայ-սիրիական բազմոլորտ համագործակցությանը նոր բովանդակություն հաղորդելու անհրաժեշտությունը, այդ թվում՝ գործնական քայլերի ձեռնարկումը մշակութային և կրթական նոր ծրագրերի մշակման ուղղությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter