HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի է ունեցել 25 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ

Հայաստանի ֆոնդային բորսայում այսօր տեղի է ունեցել պետական պարտատոմսերի AMGN36294251 տարբերակիչ ծածկագրով տեղաբաշխման աճուրդ։ Այս մասին հայտնում է AMX Հայաստանի ֆոնդային բորսան։

Պետական պարտատոմսերի աճուրդի տեղաբաշխման ծավալը կազմել է 25 մլրդ ՀՀ դրամ, իսկ պահանջարկը՝ ավելի քան 35,3 մլրդ ՀՀ դրամ` գերազանցելով տեղաբաշխման ծավալն ավելի քան 41%-ով։ Աճուրդի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 10.9690%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը` 9.25%:

Պետական պարտատոմսերի առաջնային աճուրդներին կարող եք մասնակցել առաջնային դիլերների միջոցով, որոնց ցանկը հրապարակվում է ՀՀ ֆինանսների նախարարության կայքում, իսկ երկրորդային շուկայից պետական պարտատոմսեր կարող եք ձեռք բերել բորսայի անդամների կամ շուկայի մասնակիցների միջոցով։ 

Աճուրդների մասին ամբողջական տեղեկատվություն կարող եք ստանալ՝ այցելելով Հայաստանի ֆոնդային բորսայի կայքի «ՊՊ աճուրդներ» բաժին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter