HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Ընդդիմությունը կհավաքի վրանները․ բողոքի ակցիաների 52-րդ օրը

Ընդդիմությունը վաղը կհավաքի Ֆրանսիայի հրապարակում տեղադրված վրանները: Այս մասին այսօր՝ հունիսի 14-ին, «Դիմադրություն» շարժման հերթական հանրահավաքի ժամանակ հայտնեց ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Պլանավորած քայլերն իրականացրել ենք ամբողջությամբ, սակայն այս իշխանության բացառիկ լպիրշությունը, ցինիկությունը, աշխարհաքաղաքական իրավիճակը իրենց ազդեցությունն են թողել մեր ծրագրերի վերջնարդյունքի վրա, ուստի մենք կանգնած ենք մարտավարության փոփոխության անհրաժեշտության առաջ։ Մեզ հարկավոր է ստեղծել նոր իրավիճակին համապատասխան մարտավարություն, որը թույլ կտա ավելի ընդլայնել շարժումը և հասնել մեր վերջնական նպատակին»,- ասել է նա։

ԱԺ փոխնախագահի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանին չընդունողների թիվն ավելի շատ է, քան հրապարակում պայքարի դուրս եկածներինը․ «Մենք դեռ չենք կարողացել բոլորին դուրս բերել հրապարակ»,-նշել է Սաղաթելյանը` ասելով, որ դա իրենց բացթողումներից մեկն է։

Ըստ նրա՝ շարժման ներուժը մեծացնելու, նոր մոտեցումներ որդեգրելու, հարթակն ընդլայնելու, հստակ գործողություններ ծրագրով որոշել են վերափոխման ենթարկել «Դիմադրություն» շարժման կառուցվածքը և մարտավարությունը՝ միաժամանակ կապիտալիզացնելով արձանագրված բոլոր ձեռբերումները։ 

«Անհրաժեշտ է ինստիտուցիոնալ բնույթ հաղորդել շարժմանը, քաղաքական, կազմակերպական, քարոզչական աշխատանքները առավել արդյունավետ դարձնելու համար։ Շարժմանը պետք է ցանցային բնույթ հաղորդել՝ կյանքի կոչելով տարածքային և ճյուղային կառուցվածքային միավորներ։ Սա ենթադրում է, որ շարժումն ունենալու է ենթակառուցվածքներ` կոմիտեներ»,- ասել է նա՝ հայտնելով, որ վրանային ավանը ամբողջությամբ կատարել է իր գործը։ 

«Հաշվի առնելով մեր առաջիկա մարտավարությունը՝ առաջարկում ենք վաղվանից հավաքել վրանները։ Մեր պայքարի հետագա արդյունավետությունը այս պահից սկսած վրաններով պայմանավորված չէ»,- նշել է Սաղաթելյանը:

Հանրահավաքի որոշ մասնակիցներ դեմ են արտահայտվել վրանները հանելուն, որից հետո Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է շարժման առաջիկա անելիքները՝

  • Ամենշաբաթյա միջոցառումներ, այդ թվում՝ փողոցային ակցիաներ, ոլորտային և թեմատիկ խնդիրների մասնագիտական քննարկումներ, պարտադիր ժամանակացույցով և գրաֆիկով ժողովրդային հանդիպումներ, շաբաթական առնվազն հանրահավաք, երթ և փողոցային ակցիաներ։
  • Շարժման տարածքային և ճյուղային ստորաբաժանումների ձևավորում, այդ թվում՝ Արցախում և Սփյուռքում։
  • Հանրության լայն շերտերի, այդ թվում՝ գիտական, կրթական, հոգևոր, մշակութային, գյուղացիական, բիզնես շրջանակների երիտասարդների հետ հետևողական աշխատանք։ 
  • Հստակ չափորոշիչների վրա հիմնված կադրային բանկի ձևավորում, հատկապես նոր սերնդից, նաև՝ Սփյուռքի մասնագիտական ներուժի ներգրավմամբ։
  • Մարզերում շարժման կոորդինացիոն խորհուրդների և կոմիտեների ձևավորում։ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների հետ ծրագրագվորված աշխատանք։
  • Ապօրինաբար ձերբակալված և կալանավորված շարժման մասնակիցների իրավունքների պաշտպանության ուղղությամբ հետևողական աշխատանք։

Ըստ շարժման համակարգողի՝ փողոցային պայքարը շարունակվում է՝ իր ինտենսվիությամբ որոշակի փոփոխությունների ենթարկվելով, հնարավոր է՝ տեղի ունենան վճռորոշ զարգացումներ, և այդ դեպքում շարժումը պետք է օպերատիվ արձագանքիհակազդեցություն ցուցաբերի և անմիջապես վերադառնա 24 ժամվա ռեժիմի։

ԱԺ փոխխոսնակը նշել է, որ հինգշաբթի՝ հունիսի 16-ին տեղի է ունենալու իրազեկման երթ, որից հետո շարժման մասնակիցները գալու են Ֆրանսիայի հրապարակ, ամփոփելու են աշխատանքները և պատրաստվելու են շաբաթ օրվա՝ հունիսի 18-ի համապետական հանրահավաքին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter