Վարչապետը ստորագրել է Տաթևիկ Ռևազյանին պաշտոնից ազատելու որոշումը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Տաթևիկ Ռևազյանն ազատվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից։ Որոշումը հրապարակվել է կառավարության e-gov.am կայքում։
Նշենք, Տաթևիկ Ռևազյանն իր հրաժարականի մասին հայտնել էր դեռ երկու օր առաջ՝ հունիսի 13-ին, և իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն էր տեղադրել։
Ռևազյանը Քաղավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2018 թվականի հուլիսի 10-ից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել