Բջջային հեռախոսի գումարին համարժեք տուգանք` «Կյանքի խոսքն» ընդդեմ «Իրավունքի» գործով նիստը խոչընդոտելու համար
Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացավ «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպությունն ընդդեմ «Իրավունք» թերթի գործով նախնական դատական նիստը:
«Կյանքի խոսքը» դատարանում վիճարկում է «Իրավունք» թերթի հոկտեմբերի 19-25-ի համարում տպագրված «Աղանդախառն պոռնոլուսանկարների թեման «ծաղկեց» մանկապղծության մեղադրանքով» հոդվածը:
Պատասխանող կողմի միջնորդությամբ այսօրվա նիստը հետաձգվեց մինչև մայիսի 29-ը:
«Կյանքի խոսք» և «Իրավունք» վիճաբանությունը քննող դատական նիստերը մարդաշատ են անցնում: Ընթացող նիստերի ընթացքում բջջային հեռախոսների պատճառով բազմիցս դատավարության կարգը խախտելու համար դատավոր Ռ.Ներսիսյանը զգուշացումներ էր անում, այսօր էլ նիստից հեռացրել էր ներկաներից մեկին: Նիստի ավարտին էլ դատավոր Ներսիսյանը հայտարարեց, որ հաջորդ նիստին դատավարության կարգը նման ձևով խախտելու դեպքում խախտողը կվճարի տվյալ բջջային հեռախոսի արժողությամբ գումարի չափով տուգանք:
Մեկնաբանել