HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեսպան Արմեն Ղևոնդյանն իր հավատարմագրերն է հանձնել Ղազախստանի նախագահին

Հունիսի 15-ին Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանն իր հավատարմագրերը հանձնեց Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին: Այս մասին հայտնում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը։

«Ղազախստանի ղեկավարի նստավայր Ակկորդայում կայացած արարողությանը նախագահ Կ-Ժ.Տոկաևը նշեց, որ ԱՊՀ տարածաշրջանում Հայաստանը Ղազախստանի առանցքային գործընկերներից է։ Ընդգծելով, որ Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունները ձևավորված են խորը պատմական կապերի վրա, Ղազախստանի ղեկավարը հույս հայտնեց, որ ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղությունը և բարգավաճումն էլ ավելի կամրապնդեն հայ-ղազախստանյան բազմաոլորտ երկկողմ ու բազմակողմ գործընկերությունը։

Հաջորդած ճեպազրույցին դեսպան Ա.Ղևոնդյանը պատրաստակամություն հայտնեց ջանքեր գործադրելու ժողովուրդների բարեկամության, ինքնիշխանության և անկախության փոխադարձ հարգանքի և այլ՝ Հայաստանի ու Ղազախստանի միջև Բարեկամության և համագործակցության մասին 1999թ. սեպտեմբերի 2-ին Մեծ պայմանագրով ամրագրված հիմնարար սկզբունքների վրա խարսխված հայ-ղազախստանյան միջպետական հարաբերությունների ներուժի ընդլայնման և կիրառման հարցում»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter