HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուբինյանն ընդունել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 15-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարգարետա Սեդերֆելտի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում է ԱԺ լրատվական ծառայությունը։

Հանդիպմանը ներկա են եղել ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանը եւ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:

Անդրադարձ է կատարվել ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակը ներկայացրել է 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում առկա իրավիճակը, Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններն ու գործողությունները, չլուծված հումանիտար խնդիրները:

Ռուբեն Ռուբինյանի խոսքով` չնայած միջազգային հանրության բազմաթիվ կոչերին` Ադրբեջանը շարունակում է հայ ռազմագերիներին եւ այլ պահվող անձանց օգտագործել որպես քաղաքական պատանդներ: Նշվել է, որ ՀՀ օրակարգում է Ադրբեջանում գտնվող անձանց անհապաղ վերադարձը:

ԵԱՀԿ ԽՎ նախագահը կարեւորել է տարածաշրջանում երկարատեւ խաղաղության հաստատումը եւ այդ ուղղությամբ հայկական կողմի ջանքերը: Խոսելով կառույցի շրջանակում համագործակցության մասին` Մարգարետա Սեդերֆելտը բարձր է գնահատել ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության աշխատանքը:

Նշենք, որ պատվիրակության կազմում են Հարավային Կովկասի հարցերով ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Կարի Հենրիկսենը, ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելլան, Վիեննայի գրասենյակի ղեկավարի տեղակալ Թիմ Կնոբլաուն, ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղարի խորհրդական Ֆրեյա Կոսին եւ ԵԱՀԿ ԽՎ նախագահի օգնական Ջոնաթան Դեմները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter