HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մեդվեդև. «Իսկ ո՞վ ասաց, որ երկու տարի անց Ուկրաինան կարող է գոյություն ունենալ աշխարհի քարտեզի վրա»

Ռուսաստանի նախկին նախագահ, Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը տելեգրամյան իր ալիքում գրառում է արել, որտեղ կասկածի տակ է դրել երկու տարի անց Ուկրաինայի գոյությունը։ Մեդվեդևի գրառումն ուղղված էր այն հաղորդագրություններին, որ Ուկրաինան ԱՄՆ-ին առաջարկել է կարգավորել լենդ-լիզով հեղուկացված բնական գազի մատակարարումները և վճարումն անել երկու տարի անց:

«Միայն հարց։ Իսկ ո՞վ ասաց, որ երկու տարի անց Ուկրաինան ընդհանրապես կարող է գոյություն ունենալ աշխարհի քարտեզի վրա»,- գրել է Մեդվեդևը։

Նա չի մանրամասնել, թե ինչը, իր կարծիքով, կարող է դառնալ երկու տարի անց աշխարհի քարտեզի վրա Ուկրաինայի բացակայության պատճառը։ Իր տեքստում Մեդվեդևը չի հիշատակել այն միտքը, որ ուկրաինական մարզերը կարող են գրավվել ռուսական զորքերի կողմից։ Ավելի վաղ, Մեդվեդևը պնդում էր, որ «Ուկրաինայի բաժանումը» մտադիր էր իրականացնել Լեհաստանը։ 

Ռուսաստանը փետրվարի 24-ին ներխուժեց Ուկրաինայի տարածք։ Պատերազմական գործողությունների հետևանքով ռուսական վերահսկողության տակ են անցել Խերսոնի մարզի գրեթե ողջ տարածքն ու Զապորոժյեի մարզի էական հատվածը։ Դոնբասի համար մարտերի ընթացքում Ռուսաստանը գրավել է Լուգանսկի մարզի գրեթե ողջ տարածքն ու մեծացրել Դոնեցկի մարզի իր վերահսկողության տակ գտնվող տարածքները։ 

Պատերազմի սկզբում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը չի պատրաստվում բռնազավթել ուկրաինական տարածքները, սակայն համաձայն բազմաթիվ ոչ պաշտոնական աղբյուրների, ինչպես նաև Կրեմլի որոշ պաշտոնյաների խոսքերի՝ Կրեմլը պատրաստվում է Ռուսաստանին միացնել Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները և Ուկրաինայի հարավի գրավված տարածքները։

Լուսանկարը՝ Alamy Stock-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter