HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հունիսի 18-ին կցուցադրվի Արտավազդ Փելեշյանի «Բնություն» ֆիլմը

Հունիսի 18-ին, ժամը 19:00-ին Մոսկվա կինոթատրոնում տեղի կունենա Արտավազդ Փելեշյանի՝ «Բնություն» ֆիլմի պրեմիերան։ Այն ստեղծվել է ֆրանսիական Cartier ժամանակակից արվեստի հիմնադրամի և գերմանական ZKM Filminstitut-ի պատվերով և հնարավոր եղավ ավարտել հայկական Ժողովրդական արվեստի հանգույց հիմնադրամի աջակցության շնորհիվ։ 

Այս ֆիլմը Փելեշյանի 1993 թվականին նկարահանված «Կյանք» ֆիլմից 27 տարի անց արված առաջին կինոաշխատանքն է: «Բնություն» ֆիլմի ուշադրության կենտրոնում կրկին մարդու և իր շրջակա միջավայրի անկայուն համակեցությունն է․ թեմա, որը մշտապես ներկա է ռեժիսորի մյուս աշխատանքներում։

Ֆիլմում օգտագործվել է Բեթհովենի, Մոցարտի, Շոստակովիչի, Ավետ Տերտերյանի և Տիգրան Համասյանի երաժշտությունը:

Համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Փարիզում, Ֆրանսիական Cartier ժամանակակից արվեստի  հիմնադրամի նախաձեռնությամբ:

«Հայազգի լեգենդար վիզուալ էսսեիստ» այսպես է ներկայացնում ռեժիսորին հանրահայտ Նյու Յորքի կինոփառատոնը New York Film Festival:  «Բնություն» ֆիլմի փառատոնային համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ հանրահայտ New York Film Festival փառատոնում 2021 թվականի սեպտեմբերին։ Վերջինիս հաջորդեց եվրոպական պրեմիերան Ամստերդամում՝ դոկումենտալ կինոյի միջազգային  թիվ մեկ փառատոնում՝ IDFA-ում (The International Documentary Film Festival Amsterdam), որտեղ Արտավազդ Փելեշյանն արժանացավ նաև «Life achievement award» հատուկ մրցանակի՝  կինոյի ոլորտում ունեցած անգնահատելի ավանդի համար։

Ֆրանսիայից մինչև Հարավային Կորեա, ցուցադրվելով աշխարհի տարբեր անկյուններում, ֆիլմը վերջապես կցուցադրվի նաև Հայաստանում։ Հատուկ պրեմիերայի կապակցությամբ, Երևան են ժամանանելու Cartier ժամանակակից արվեստի հիմնադրամի հավաքածուի տնօրեն Գռազիա Կուառոնին և ZKM Filminstitut-ի հիմնադիր Անդրեյ Ուջիկան։

Հայաստանում պրեմիերան հնարավոր դարձավ պատշաճ կազմակերպել հովանավորների աջակցությամբ, «Հայաստան համահայկական հիմնադրամ»-ի և «ArLeAM» ընկերության շնորհիվ: Ցուցադրության կազմակերպիչն է «ԹԻ ԷՄ Փրոդաքշն» ընկերությունը:

Կինոդահլիճ մուտքն ազատ է, հրավիրատոմսերով տեղերն են միայն պարտերի 1-ից 8-րդ կարգը:

 

Գլխավոր լուսանկարը՝ newmag-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter