Հայաստան կժամանի ԵԽ Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը
Հունիսի 16-17-ը պաշտոնական այցով Երևան կժամանի Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հունիսի 17-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի ԱԳ նախարարի և ԵԽ Գլխավոր քարտուղարի հանդիպումը:
Այցի շրջանակներում նախատեսված են նաև հանդիպումներ ՀՀ վարչապետի, Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալի և Արդարադատության նախարարի հետ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել