HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման մրցույթում հաղթող է ճանաչվել 6 կազմակերպություն

Ամփոփվել են դպրոցականների ամառային հանգիստը կազմակերպելու նպատակով ԿԳՄՍՆ հայտարարած դրամաշնորհային մրցույթի արդյունքները: Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։

«Կթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ դպրոցականների ամառային հանգիստը կազմակերպելու նպատակով հայտարարած դրամաշնորհային մրցույթին հայտ է ներկայացրել 6 կազմակերպություն՝ «Հասմիկ ճամբար», «Արագած ճամբար», «Հեքիաթային կիրճ» մանկական տուրիստական հանգստի կենտրոն, «ԼԱՎԱ աղբյուր», «Լուսաբաց ճամբար» և «Հանքավանի Խոտոր ջուր առողջարան»:

Մասնագիտական խմբի ամփոփիչ նիստում, որը ղեկավարել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, հանձնաժողովի անդամներն ուսումնասիրել և գնահատել են պետական գնումների էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացված հայտերի համապատասխանությունը դրամաշնորհի պահանջներին: Մասնագիտական խմբի որոշմամբ՝ վերոնշյալ 6 կազմակերպություններին առաջարկվել է կնքել պայմանագիր:

«Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում և տրանսպորտային ծախսերի փոխհատուցում» միջոցառման իրականացման համար պետական բյուջեի միջոցներից մրցույթի հաղթող կազմակերպություններին տրամադրվելիք հատկացումները կկազմեն 375 մլն 600 հազար ՀՀ դրամ:

Ամառային ճամբարները պետք է ապահովեն զոհված, հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների, ծնողազուրկ և անապահով, բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան, ընդհանուր թվով՝ 3200 երեխաների ամառային հանգստի կազմակերպումը: 

Դպրոցականների ամառային ճամբարի առաջին հերթափոխը կկազմակերպվի 2022 թվականի հուլիսի 1-20-ը, 2-րդ հերթափոխը` 2022 թվականի հուլիսի 20-ից օգոստոսի 8-ը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանություններ (1)

ՍԵԴԱ
Բարև ես կցնկանայի մեր բակում նույնպես ճամբար գործեր ։Մենք շատ երեխաներ ունենք որոնք անպայման կմասնակցեն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter