ՔՏՀԱ տեսչական մարմինը ծանրաքաշ տրանսպորտային միջոցների նկատմամբ վերահսկողությունն իրականացրել է Տավուշի մարզում
քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ շարունակում է միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներով ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ վերահսկողություն իրականացումը։
«2022 թվականի հունիսի 13-ից 16-ը ընկած ժամանակահատվածում Տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության վարչության և Տավուշի տարածքային բաժնի մասնագետները «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության աշխատակիցների հետ համատեղ մշտադիտարկումներ են իրականացրել են ՀՀ Տավուշի մարզով անցնող Մ-4՝ Երևան – Սևան - Իջևան- Բագրատաշեն դեպի Վրաստանի Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհով անցնող ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների նկատմամբ։
Մշտադիտարկվել է միջպետական փոխադրումներ իրականացնող 31 տրանսպորտային միջոց, որի արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել։
Միջպետական փոխադրումներ իրականացնող իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից պահպանվել են Միջազգային պայմանագրերով և ՀՀ օրենսդրությամբ նախատեսված տրանսպորտային անվտանգության բնագավառի պահանջները»,- նշված է հաղորդագրության մեջ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել