Անցկացվել է աշխատանքային խմբի հերթական նիստը
Հունիսի 16-ին ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ռադիոէլեկտրոնային պայքարի գծով աշխատանքային խմբի հերթական նիստը։ Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարությունը։
Նիստը վարել է ԶՈւ ԳՇ ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերի պետ, վարչության պետ, գնդապետ Արթուր Կումելովը: Քննարկվել են համագործակցության ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքը, հավաքական ուժերի ռադիոէլեկտրոնային պայքարի բաղադրիչների կատարելագործման ուղիները։ Նիստի ավարտին ստորագրվել է արձանագրություն կատարված աշխատանքների արդյունքների վերաբերյալ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել