HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

269 մլն դրամ՝ 7 մարզում 20 սուբվենցիոն ծրագրի իրականացման համար

Համայնքներին պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի և Սյունիքի մարզպետարաններին կհատկացվի 268 մլն 519 հազար դրամ։ Որոշումն ընդունվեց Կառավարության հունիսի 17-ի նիստում։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի խոսքով՝ 18 բնակավայրում 20 սուբվենցիոն ծրագիր կիրականացվի։

Բաշխվածությունը հետևյալն է՝

  • Արմավիրի մարզ՝ 6 ծրագիր, 81 մլն դրամ,
  • Արարատի մարզ՝ 3 ծրագիր, 54 մլն դրամ,
  • Գեղարքունիքի մարզ՝ 5 ծրագիր, 158 մլն դրամ,
  • Կոտայքի մարզ՝ 2 ծրագիր, 202 մլն դրամ,
  • Լոռու մարզ՝ 2 ծրագիր, 35 մլն դրամ,
  • Շիրակի մարզ՝ 1 ծրագիր 4,6 մլն,
  • Սյունիքի մարզ՝ 1 ծրագիր 53 մլն դրամ։

«Բոլոր ծրագրերն ավարտված են, Կառավարության պարտավորությունն ենք իրականացնում՝ շինարարներին իրենց արած աշխատանքի համար վճարելով։

2022 թ.-ի հունվարից մինչ այս պահն արդեն 229 ծրագրի համար 5,6 մլրդ դրամ տրամադրել էինք, այս տարի ընդհանուր 249 ծրագիր ավարտում ենք, և 5,9 մլրդ դրամ հատկացնում ենք այս աշխատանքների համար»,- նախագծի քննարկման ժամանակ հայտնեց Սանոսյանը։

Ծրագրային հայտերը հիմնականում ուղղված են համայնքներում կապիտալ ներդրումներին, մասնավորապես՝ համայնքներում փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը և գիշերային լուսավորության անցկացմանը, բնակավայրերի գազիֆիկացմանը, բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգմանը՝ էներգախնայող միջոցառումների կիրառմամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter