HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Ոստիկանությանը 2,2 մլրդ դրամ կհատկացվի աշխատավարձերի և նյութատեխնիկական ապահովման համար

Կառավարությունը 1 մլրդ 980 մլն դրամ կհատկացնի ոստիկանությանը՝ արդեն իսկ ձևավորված տարեկան միջին անվանական աշխատավարձերի պահպանման նպատակով։

Որոշումն ընդունվեց գործադիրի հունիսի 17-ի նիստում՝ չզեկուցվող հարցերի փաթեթով։

Ըստ որոշման նախագծի հիմնավորման՝ առկա հատկացումները, պայմանավորված անձնակազմի ներկայիս փաստացի թվաքանակով, բավարար չեն 2019-2021 թթ․-ին՝ ըստ առանձին պաշտոնների խմբերի տարեկան հաշվարկով ձևավորված անվանական աշխատավարձերի չափերի պահպանմանը։ Այլ հավասար պայմաններում ստեղծված իրավիճակը կհանգեցնի տարեկան հաշվարկով անվանական աշխատավարձերի չափերի նվազեցմանը, որը թույլ չտալու համար առաջարկվում է լրացուցիչ հատկացնել 1 մլրդ 980 մլն դրամ:

Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ՝ ոստիկանության զորքերի նյութատեխնիկական ապահովվածության մակարդակի բարձրացման նպատակով պետբյուջեից վերաբաշխման միջոցով կհատկացվի 215 մլն դրամ։

Նշված գումարը կուղղվի ոստիկանության զորքերի տեխնիկական հագեցվածության բարելավմանը, ընթացիկ գործունեությանն անհրաժեշտ ապրանքների, նյութերի գծով առկա պահանջարկի ապահովմանը։

Որոշման 2-րդ կետը գաղտնի է։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter