
Եվրոպական հանձնաժողովը խորհուրդ է տվել ԵՄ թեկնածուի կարգավիճակ տալ Ուկրաինային և Մոլդովային, իսկ Վրաստանին՝ դեռևս ոչ
Եվրոպական հանձնաժողովը համարում է, որ Ուկրաինային կարելի է Եվրամիության անդամ երկրի թեկնածուի կարգավիճակ տալ։ Այդ մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։ Նրա ելույթը հեռարձակվել է Հանձնաժողովի թվիթերյան միկրոբլոգում։
🔴 LIVE: EU membership applications by Ukraine, Moldova and Georgia.
— European Commission 🇪🇺 (@EU_Commission) June 17, 2022
Press conference by President @vonderleyen and Commissioner @OliverVarhelyi.https://t.co/HZE2Qk4stT
Եվրոպական հանձնաժողովն ընդգծել է, որ խորհուրդ է տալիս Ուկրաինային տրամադրել այդ կարգավիճակը մի շարք պայմանների իրականացման դեպքում, որոնք վերաբերում են օրենսդրական դաշտին և կոռուպցիայի դեմ պայքարին։ Այդպիսի խորհուրդ, ըստ ֆոն դեր Լյայենի, տրվել է նաև Մոլդովայի դեպքում։
Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա Եվրոպական հանձնաժողովը դեռևս պատրաստ չէ այդ երկրին նման կարգավիճակ տալ։ Ըս ֆոն դեր Լյայենի՝ այդ հարցին կարելի է վերադառնալ, եթե Վրաստանն իրականացնի մի շարք պայմաններ։
Ուկրաինայինն և Մոլդովային ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ տալու որոշումը պիտի կայացնեն Եվրամիության անդամ երկրների առաջնորդները՝ ԵՄ գագաթնաժողովի ժամանակ, որը տեղի կունենա հունիսի 23-24-ը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի վերջին՝ պատերազմի մեկնարկից մի քանի օր անց ԵՄ անդամակցության պաշտոնական հայտ էր ներկայացրել։
Ավելի վաղ Bloomberg-ի աղբյուրները հայտնել էին, որ Եվրոպական հանձնաժողովը պատրաստ է Ուկրաինային տրամադրել այդ կարգավիճակը։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին էլ հունիսի 14-ին հայտարարել էր, որ իր երկիրը «մյուս բոլոր հավակնորդներից ամենաշատն է արժանի Եվրամիության անդամակցության թեկնածուի կարգավիճակին»։
Լուսանկարը՝ Georgi Gotev-ի
Մեկնաբանել