Վլադիմիր Զելենսկին հայտարարել է ՌԴ քաղաքացիների համար հուլիսի 1-ից վիզային ռեժիմ մտցնելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է հուլիսի 1-ից Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի սահմանման մասին։ Այդ մասին նա գրառում է արել տելեգրամյան իր ալիքում։
Զելենսկին հիշեցրել է, որ Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի ներդրման հարցի մշակումը նա հանձնարարել է «Ուկրաինայի ազգային անվտանգության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության աննախադեպ սպառնալիքներին հակազդելու շրջանակներում»:
Ուկրաինայի կառավարությունն արդեն իսկ հավանություն է տվել այդ որոշմանը և ընդունել «Ուկրաինայի կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին համաձայնագրի գործողության դադարեցման մասին» որոշումը։
Դեռ այս տարվա փետրվարի 11-ին Ուկրաինայի քաղաքացիները հանդես էին եկել Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ վիզային ռեժիմի հաստատման օգտին։ Համապատասխան ստորագրահավաքի տակ ստորագրել էր ավելի քան 26,7 հազար մարդ։ Ավելի վաղ, ՌԴ քաղաքացիները հարևան Ուկրաինա կարող էին ժամանել առանց վիզային ռեժիմի։ Սահմանին նրանք պետք է ցույց տային միայն արտասահմանյան անձնագիրը։ Ուկրաինայի տարածքում նրանք կարող էին մնալ մինչև 90 օր։
Իլյուստրացիան՝ Shutterstock-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել