HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Մկրտչյանն ու Պաոլա Տավերնան քննարկել են արցախահայությանն ու հայ ռազմագերիներին առնչվող հարցեր

Հռոմ կատարած աշխատանքային այցի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Իտալիայի Սենատի փոխնախագահ Պաոլա Տավերնայի հետ։

Ինչպես հայտնում են ԱՍՀ նախարարությունից, զրույցի առանցքում եղել են 2020 թ ռազմական գործողություններից հետո արցախահայությանն ուղղված սոցիալ-տնտեսական միջոցառումները, հետպատերազմական ժամանակահատվածում ստեղծված իրադրությունը։

Նարեկ Մկրտչյանը, մասնավորապես, ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից այդ ուղղությամբ իրականացված աջակցության ծրագրերն՝ առաջնային համարելով վերջիններիս համար արժանապատիվ կենսապայմանների ապահովումը։ Նախարարն ընդգծել է նաև տեղահանված և ժամանակավորապես Հայաստանում բնակվող արցախցիների զբաղվածության ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացման կարևորությունը։

Զրույցի ընթացքում Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց՝ հայրենիք վերադարձի ապահովման գործընթացը՝ շեշտելով միջազգային գործընկերների մասնակցության կարևորությունը։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել համատեղել ջանքերը՝ քննարկված հարցերի ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքների իրականացման համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter