HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ղրղզական Հանրապետության ԱԽ քարտուղար Մարատ Իմանկուլովի հետ

Հունիսի 17-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ղրղզական Հանրապետության ԱԽ քարտուղար Մարատ Իմանկուլովի հետ, ով Երևանում է ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի հերթական նիստին մասնակցելու նպատակով: Այս մասին հայտնում են ԱԽ գրասենյակից։

Ողջունելով հյուրին՝ ԱԽ քարտուղարը նշել է, որ սա Հայաստանի Հանրապետության և Ղրղզական Հանրապետության Անվտանգության խորհուրդների քարտուղարների երբևէ կայացած առաջին պաշտոնական երկկողմ հանդիպումն է։ Ա. Գրիգորյանը նաև հավելել է, որ սա ևս մեկ վառ ապացույց է երկկողմ փոխշահավետ համագործակցային հարաբերությունները զարգացնելու համար, ինչը ներառում է ոչ միայն բազմակողմ, այլ նաև երկկողմ ձևաչափերով համագործակցությունը:

Ղրղզստանի ԱԽ քարտուղարն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԽ քարտուղարից ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի հերթական նիստի ընթացքում ցուցաբերած ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ հայ-ղրղզական հարաբերությունները գրանցում են կայուն զարգացման միտում՝ մասնավորապես, ԱՊՀ-ի և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում։ 

Հանդիպման ավարտին Մարատ Իմանկուլովը պաշտոնական այցով հրավիրել է Արմեն Գրիգոյանին Ղրղզական Հանրապետություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter