ԱԽՔ Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալին
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդին: Այս մասին տեղեկացնում է ԱԽ մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում ԱԽ քարտուղարը ներկայացրել է տարածաշրջանային անվտանգային իրավիճակը և Հայաստանի տեսակետներն առաջնային անվտանգային հարցերի լուծման ուղղությամբ:
ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի խնդրանքով Արմեն Գրիգորյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի ընթացքը:
Զրուցակիցներն ընդգծել են երկկողմ հարաբերությունների զարգացման շարունակականության կարևորությունը՝ հիմնված ժողովրդավարական արժեքների վրա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել