Մեկնարկել են Արցախի Հաղորտիի «Մունք» տեխնոդպրոցի աշխատանքները․ Արտակ Բեգլարյան
Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ երեկ Մարտունու շրջանի Հաղորտի գյուղում տոն էր ու պատմական օր, քանի որ մեկնարկ տրվեց «Մունք» տեխնոդպրոցի աշխատանքներին:
«Այս խորհրդանշական անուն կրող դպրոցը բավականին լավ մոդել է ոչ միայն տեխնոլոգիական, այլ նաև համայնքային ու ազգային կրթության և զարգացման ծրագրերի համար, որտեղ տրվող գիտելիքներն ու հմտությունները նպատակ ունեն նպաստել անձի, համայնքի ու պետության կայուն զարգացմանն ու զորացմանը: Դպրոցի կերտման ու կայացման հիմքում կրկին նախաձեռնող, ստեղծարար ու սրտացավ մարդիկ են, տվյալ դեպքում՝ «Ես» կրթական հիմնադրամի տնօրեն ու տեխնոդպրոցի հիմնադիր Աշոտ Ավետիսյանի և Հաղորտի համայնքի ղեկավար Նվեր Մարտիրոսյանի գլխավորությամբ, ովքեր թիմային ոգով ու ազգային նպատակներով մեկնարկել են այս գործը և դեռ շատ մեծ հաջողություններ կարձանագրեն, իսկ նրանց շուրջ արդեն պայծառ պատանիների մի խումբ է հավաքվել:
Ուրախ եմ, որ Արցախի կառավարությունը այս ծրագրի գլխավոր աջակիցներից է՝ reArmenia հարթակի, Ավրորա մարդասիրական նախաձեռնությունների և հարյուրավոր մեծ ու փոքր աջակից կազմակերպությունների ու անձանց հետ միասին»,- գրել է նա։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել