«Հրապարակ». Ծառուկյանն ուզում է, որ Հովիկ Աբրահամյանը վարչապետ դառնա
ՀՀԿ-ԲՀԿ հետընտրական հարաբերություններում խնդրո առարկան վարչապետի պաշտոնն է: Թերթի աղբյուրներն ասում են, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մասնավորապես սևեռվել է այս պաշտոնի վրա:
Կոալիցիա մտնելու համար նա պահանջում է վարչապետի հրաժարականը, սակայն ոչ թե ԲՀԿ թեկնածուի համար, այլ իր խնամի Հովիկ Աբրահամյանի:
Թեև նշում են նաև, որ քարոզարշավի շրջանում վարչապետի տևական քննադատությունից հետո իրենց' կոալիցիա մտնելն առանց Տ. Սարգսյանին պաշտոնաթող անելու, չի հասկացվի: Իշխանության վերնախավում կարծում են, որ այս պահանջը չի կատարվելու. մինչև նախագահական ընտրություններ Տիգրան Սարգսյանը շարունակելու է պաշտոնավարել, քանի որ Սերժ Սարգսյանը նրան որոշել է ամեն գնով պահել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել