HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում հունիսի 21/22-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, հունիսի 21-ին՝ ժամը 08.00-ից մինչև հունիսի 22-ը ժամը 20.00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի՝ Գորիս քաղաքի, Հարժիս, Հալիձոր, Շինուհայր, Խոտ, Քարահունջ, Հարթաշեն, Ն.Խնձորեսկ, Արավուս, Տեղ, Կոռնիձոր,  Քարաշեն, Սպանդարյան, Հացավան, Աշոտավան, Իշխանասար գյուղերի, «Տաթևեր» ճոպանուղու, նշված բնակավայրերին հարակից զինմասերի, Շաքե վարչական տարածքի  քարի արտադրամասի, «Մ.Ջ.Ա», «Օազիս», «Կռունկ», «Հացատուն» ռեստորանային համալիրների, Մաքսատան, «Սիսիան» ՇԻԿ-ի  ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Ջրանջատման պատճառը «Մուխուրթուրյան-Գորիս» խոշոր՝ 500 մմ-ոց մայրուղային ջրատարի վրա հայտնաբերված 12 վթարների վերացումն է, որը պատճառ է հանդիսանում վայրկյանում 30 լիտր ջրի կորստի: 

«Վեոլիա Ջուր» ընկերության «Սիսիան» շահագործման տեղամասը սպառողներին պատճառվող կենցաղային անհարմարությունը նվազագույնի հասցնելու համար արդեն իսկ սկսել է վթարավերացման աշխատանքների նախապատրաստական փուլը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter