HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինայում պատերազմի 117-րդ օրը (առավոտյան ամփոփում)

Ուկրաինայում մեկնարկել է պատերազմական հերթական շաբաթը։ Առավոտյան ամփոփումն սկսենք այս ժամի դրությամբ գլխավոր նորություններով։ 

Վլադիմիր Զելենսկին ազդարարել է Ուկրաինայի համար «պատմական շաբաթվա» մասին

«Սկսվում է իրավամբ պատմական շաբաթ։ Շաբաթ, երբ մենք Եվրոպական միությունից կլսենք Ուկրաինայի համար թեկնածության կարգավիճակի պատասխանը… Ես կարծում եմ՝ բոլորի համար ակնհայտ է, որ 1991 թվականից ի վեր Ուկրաինայի համար այսպիսի քիչ ճակատագրական որոշումներ են եղել, ինչպես մենք սպասում եք հիմա։ Եվ ես վստահ եմ, որ ողջ Եվրոպայի շահերից է բխում միայն դրական որոշումը»,- իր ուղերձում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Ակնհայտ է, որ Ռուսաստանի պետք է սպասել թշնամական ակտիվության ուժեղացման։ Հատուկ ցուցադրական։ Հենց այս շաբաթ։ Եվ ոչ միայն Ուկրաինայի, այլև Եվրոպայի մյուս երկրների դեմ։ Մենք պատրաստվում ենք։ Զգուշացնում գործընկերներին», - հավելել է Զելենսկին։

Ուկրաինայի զինված ուժերի կորցրել են Սևերոդոնեցկի մոտ Մետելկինո գյուղի նկատմամբ վերահսկողությունը։

Այդ մասին հայտնել է Լուգանսկի մարզային զինվորական վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը։

Նրա խոսքով՝ ռուսական զորքերն ուժեղացրել են Սևերոդոնեցկի և նրա մատույցների ուղղությամբ հրետանային և ավիացիոն հարվածները։ Նույն իրավիճակն է նաև Տոշկովկայի և Ուստինովկայի շրջաններում, որտեղ պլանավորված առաջխաղացման համար կուտակվել է մեծ քանակությամբ տեխնիկա։ Գայդայի խոսքով՝ ներկայումս մարտերն ընթանում են Սևերոդոնեցկի և Լիսիչանսկի շուրջ գտնվող մի շարք գյուղերում։

Ռուսական զորքերի կողմից Մետելկինո գյուղի նկատմամբ վերահսկողության մասին շաբաթ օրը հայտարարել էր Ռամզան Կադիրովը, իսկ կիրակի՝ ՌԴ ՊՆ-ն։

Ուկրաինական ՀՕՊ ուժերը չեզոքացրել են Օդեսայի ուղղությամբ հրթիռային հարձակումը

Ռուսական բանակը «Оникс» տիպի թևավոր հրթիռներով Ղրիմից փորձել է հարվածներ հասցնել Օդեսայի մարզի տարածքին։ Այդ մասին հայտնում է «Հարավ» օպերատիվ հրամանատարությունը։ 

«Գիշերը փորձ է արվել հարվածել Բելգորոդ-Դնեստրովսկի շրջանին, իսկ առավոտյան՝ հենց Օդեսսային։ Երկու դեպքերում էլ հակաօդային պաշտպանության ուժերն օդում ոչնչացրել են հրթիռներին»,- ասել են ուկրաինացի զինվորականները։

Ռուսաստանը դարձել է Չինաստան նավթի արտահանման առաջատարը՝ մայիսին այդ երկիր մատակարարելով ռեկորդային 8,42 միլիոն տոննա 

Ինչպես նշում է Reuters գործակալությունը, այդ տվյալները վկայում են այն մասին, որ Ռուսաստանը ունակ է գտնելու իր նավթի գնորդներ, չնայած արևմտյան պատժամիջոցներին։ Այդուհանդերձ, ըստ Reuters-ի, Ռուսաստանն իջեցրել է նավթի գները։

Լուսանկարը՝ muhabarishaji.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter