HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պուշկինի թունելը ժամանակավորապես հոսանքազրկվել է. կատարվում են վերականգնման աշխատանքներ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունիսի 20-ին Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգում վթարի պատճառով։ 

Այժմ իրականացվում են վերականգնման աշխատանքներ։ 

Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության և անվտանգության կանոնները։

Ավելի ուշ, հիմնադրամը տեղեկացրեց, որ ժամը 14:10-ի դրությամբ, Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter