«Ժողովուրդ». Նախարարական երկու պորտֆել` ՕԵԿ-ին
Նախօրեին ՀՀԿ ԳՄ նիստին զուգահեռ քաղխորհրդի նիստ է անցկացրել նաև ՕԵԿ-ը: թերթի տեղեկություններով' ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանն իր կուսակիցներին հայտնել է, որ իրենք նախարարական 2 պորտֆել են ունենալու' գյուղատնտեսության և արտակարգ իրավիճակների: Միևնույն ժամանակ նշվել է, որ ՕԵԿ խմբակցությունում կլինեն այն անունները, որոնք արդեն հրապարակվել են: Ինչ վերաբերվում է Սերժ Աարգսյանի փեսայի ընկերներին' ՕԵԿ ընտրացուցակում ընդգրկված Նելսոն Զուրոյանին ու Դավիթ Կարապետյանին, ապա նրանք մանդատ չստանալուց հետո տևական ժամանակ է'սառեցրել են իրենց հարաբերությունները ՕԵԿ-ի հետ: Ըստ թերթի տվյալների'նրանց ասվել է, որ առաջիկայում մանդատից կհրաժարվեն Իշխան Խաչատրյանն ու Սամվել Թադևոսյանը' Աժ-ում ճանապարհ բացելով երիտասարդ ՕԵԿ-ականների համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել