HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թմրամիջոցների փոխանցման փորձ է կատարվել կոշիկները փոխելու ճանապարհով

2022 թվականի հունիսի 17-ին՝ ժամը 16:50-ի սահմաններում, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողներն անձնական խուզարկության են ենթարկել կալանավորված անձին, քանի որ անվտանգության ապահովման բաժնի ծառայողը նկատել է, որ կարճատև տեսակցությունից դուրս գալուց հետո նրա հագին այլ կոշիկներ են: 

Ինչպես հայտնում է Քրեակատարողական ծառայությունը, խուզարկության արդյունքում կոշիկներում նախապես պատրաստված թաքստոցից հայտնաբերվել է 5 փաթեթ, որոնցից երեքում եղել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 14,25 գրամ քաշով առանձնացված զանգվածներ, իսկ մյուս երկու փաթեթներում՝ շագանակագույն, փոշենման, 0,54 և սև, 3,40 գրամ քաշերով զանգվածներ:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter