HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

«Նիկոլ = մահ»․ բողոքի երթ դեպի ՔՊ գրասենյակ, Ոստիկանություն, ԱԱԾ (լուսանկարներ)

Հունիսի 20-ին Ֆրանսիայի հրապարակից մեկնարկեց «Դիմադրություն» շարժման երթը դեպի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակ, Ոստիկանության և ԱԱԾ շենքեր՝ «Նիկոլ = մահ», Stop The Killer, Stop Terrorism և նմանատիպ այլ գրառումներ պարունակող պաստառներով։ Այս հավաք-երթով ընդդիմությունն արձագանքում էր նախորդ օրը՝ հունիսի 19-ին, Ապարան քաղաքի մերձակայքում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններին։

Ըստ ընդդիմության՝ սպանություններն ունեին քաղաքական ենթատեքստ, շրջանառվում էր ՔՊ-ական պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հետ առնչություն ունեցող մարդկանց կապը տեղի ունեցածին, սակայն պատգամավորը ֆեյսբուքյան գրառմամբ հերքել է իր մերձավորների կապը։ Քննչական կոմիտեի հայտարարության մեջ քաղաքական ենթատեքստի մասին ո՛չ հերքող տեղեկություն կա, ո՛չ հաստատող, իսկ ոստիկանության հաղորդմամբ՝ միջադեպը քաղաքական ենթատեքստ չի պարունակում, ավելին՝ պատճառը կենցաղային է: Քննչական կոմիտեն հայտնել էր նաև, որ կա երկու զոհ, հինգ վիրավոր, մինչդեռ «Հայաստան» դաշինիքի ֆեյսբուքյան էջում հավաքի մասին իրազեկող գրառման մեջ նշվում է, որ զոհերի թիվը երեքն է։

«Այս ամենաթողության մթնոլորտի ստեղծման մեղավորներն ու պատասխանատուները պետք է օր առաջ հեռանան: Այս արյունաբեր ընթացքը պետք է կասեցնել»,- ասված է «Հայաստան» դաշինքի ֆեյսբուքյան գրառման մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter