HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կասեցվել է Սևանի թերակղզում գործող «Կամբուզ» հյուրանոցային համալիրի ապօրինի ջրօգտագործումը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնում է, որ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում գործող «Արսեն 96» ՍՊԸ-ին պատկանող «Կամբուզ» հյուրանոցային համալիրում 2020 և 2021թթ. իրականացված ստուգումների արդյունքում արձանագրվել էր ապօրինի ջրօգտագործում և կիրառվել վարչական պատասխանատվություն։

«2022թ. իրականացրած վերստուգման արդյունքում պարզվել է, որ տնտեսավարողը չի կատարել խախտումը վերացնելու հանձնարարականը՝ ս.թ. հունիսի 20-ին Տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի պետի կողմից կայացվել է «Կամբուզ» հյուրանոցային համալիրի ապօրինի ջրօգտագործումը կասեցնելու մասին որոշում»,- նշված է հաղորդագրության մեջ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter