Հունիսի 25-ին կներկայացվեն «Հայաստան» հիմնադրամի 2021 թ. գործունեությունը և ֆինանսական հաշվետվությունը
2022թ. հունիսի 25–ին՝ շաբաթ օրը, տեղի կունենա «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի տարեկան 31–րդ նիստը, որի ընթացքում կներկայացվեն Հիմնադրամի 2021 թվականի գործունեությունը և ֆինանսական հաշվետվությունը:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հաղորդագրության համաձայն՝ Հոգաբարձուների խորհրդի նիստը տեղի կունենա ՀՀ նախագահի նստավայրում (Բաղրամյան պող. 26/1): Պաշտոնական բացումը՝ ժամը 10:00-ին, մասնակիցների գրանցումը՝ 9:00 - 9:30-ը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել