Օդի ջերմաստիճանը հունիսի 22-ի ցերեկը կնվազի 7-10 աստիճանով
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ մայրաքաղաքում այսօր ցերեկը, հունիսի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հունիսի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը, 25-ին կեսօրից հետո, 26-ին սպասվում է անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ:
Մարզերում այսօր ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հունիսի 22-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 23-26-ի՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ:
Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:
Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 21-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով, 22-ի ցերեկը կնվազի 7-10 աստիճանով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել